Կիբեռանվտանգություն

«Կիբեռանվտանգության լուծումներ՝ կազմակերպությունների և անհատների համար»

Լուծումներ առևտրային կազմակերպությունների համար

«Մինտակա» ընկերությունը առաջարկում է կիբեռանվտանգության համալիր լուծումներ կազմակերպությունների համար՝ ապահովելով տեղեկատվական համակարգերի պաշտպանություն, ռիսկերի նվազեցում և մոնիթորինգ։ Մեր փորձառու թիմը ստեղծում է անհատականացված ռազմավարություններ, որոնք հարմարեցված են յուրաքանչյուր բիզնեսի պահանջներին՝ սկսած խոցելիությունների վերլուծությունից մինչև ինսիդենտների արձագանքման ծառայություններ։

Լուծումներ արտադրական հիմնարկների համար

«Մինտակա» ընկերությունը առաջարկում է կիբեռանվտանգության հատուկ լուծումներ արտադրական հիմնարկների համար։ Մեր ծառայությունները ներառում են արտադրական ցանցերի (ICS/SCADA) պաշտպանություն, մուտքի վերահսկման համակարգերի ապահովում, կիբեռհարձակումների կանխարգելում և արտադրական գործընթացների անխափան աշխատանքի երաշխավորում։ Մեր թիմը կիրառում է միջազգային ստանդարտներ՝ ապահովելով ինչպես տվյալների, այնպես էլ ֆիզիկական ենթակառուցվածքների անվտանգություն, ինժպիսին են՝

  • Արդյունաբերական ցանցեր և ենթակառուցվածքներ.
  • Ջերմատներ
  • Ջերմակայաններ և էլէկտրոկայաններ
  • Էլեկրական ցանցեր և ենթակառուցվածքներ
  • Արտաքին և ներքին կորպորատիվ տեսահսկման համակարգեր
  • Ավտոմատացված տրանսպորտային համակարգեր
  • Հասարակական կապի համակարգեր

SCADA համակարգերի կիբեռանվտանգություն

Առաջարկում ենք SCADA և արդյունաբերական կառավարման համակարգերի (ICS) կիբեռանվտանգության լուծումներ։ Մեր նպատակն է պաշտպանել արտադրական գործընթացները՝ կանխելով չարտոնված մուտքերը, տվյալների կորստի և տեխնոլոգիական սարքավորումների խափանման վտանգները։ Միջազգային փորձի և լավագույն պրակտիկաների հիման վրա մենք իրականացնում ենք խոցելիությունների վերլուծություն, անվտանգության մշտադիտարկում և հարձակումների մոդելավորում՝ ապահովելով արտադրական միջավայրերի անխափան աշխատանքը։